ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Տեղի ունեցավ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը

17.08.2022
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Օգոստոսի 16-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթի վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին տասնյակ գիտնականներ ու գիտության ոլորտի ներկայացուցիչներ տարբեր կազմակերպություններից։

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրեց մրցույթի ընդհանուր դրույթները, խմբին, խմբի ղեկավարին ներկայացվող պահանջները, ինչպես նաև պատասխանեց մրցույթի վերաբերյալ ներկաների հարցերին։

Արթուր Մովսիսյանի խոսքով, ի տարբերություն մյուս դրամաշնորհների, այս մրցույթները («Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր», «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր») լինելու են ամեն տարի, և եթե այլ մրցույթներում ուսանողական համայնքից խմբում կարող էին ներգրավվել միայն մագիստրատուրայում սովորողները, ապա այս թեմայի մեջ կարող են ընդգրկվել նաև երրորդ կուրսի ուսանողներ։

«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը» նախատեսված է այն հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց հավակնոտ հետազոտական գաղափարները՝ ստեղծելով նոր հետազոտական խմբեր Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում:

Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 26-ն է (հայտի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին)։ Առավել մանրամասն՝ http://scs.am/am/30-06-2022