ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

29.12.2022

Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Թող 2023 թվականը մեր երկրի համար լինի խաղաղության ու կայունության, իսկ գիտության ոլորտի համար՝ շարունակական հաջողությունների, ձեռքբերումների և ստեղծարար մտքի հաղթանակի տարի:

2022 թ. սեպտեմբերին Հայաստանում կայացավ «Սթարմուս» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվեց շուրջ 200 միջոցառում՝ ավելի քան 100.000 մասնակցով: Օրեր առաջ էլ Լեզվի կոմիտեն ամփոփեց հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը, որի արդյունքում առաջին տեղում ընտրվել է գիտական կյանքին առնչվող բառ՝ գիտարբուք։ Ակնհայտ է,  որ հայ հասարակության մեջ օրեցօր ավելանում են գիտնականների աշխատանքի նկատմամբ հարգանքն ու հետաքրքրությունը, ինչպես նաև՝ ակնկալիքները:  Ուրեմն թո՛ղ 2023-ը լինի ակնկալիքների արդարացման տարի:

Առողջություն, սեր  և նպատակների իրականացում  բոլորին:

ՀՀ գիտության կոմիտե