ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթի առաջին փուլն ավարտված է

19.11.2009

Գիտության պետական կոմիտեում ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009»-ի շրջանակներում սեպտեմբերի վերջին հայտարարված մրցույթի առաջին փուլի արդյունքները: Կոմիտե է ներկայացվել 116 հայտ (Ա դասի՝ 38, Բ դասի՝ 63, Գ դասի՝ 3 եւ Դ դասի՝ 12): Հայտերի տեխնիկական փորձաքննությունն ավարտվել է: Մրցույթի պայմաններին բավարարող հայտերը ներկայացվել են գիտական փորձաքննության:

 

Մրցույթի արդյունքները նախատեսվում է հրապարակել դեկտեմբերի 10-ին:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին