ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ կառավարության նիստում

09.10.2009

Հոկտեմբերի 8-ին  ՀՀ կառավարության նիստում «Բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգ» (H.E.S.S.) միջազգային համագործակցությանը «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության անդամակցությունը շարունակելու համար վճար կատարելու մասին» որոշում  է ընդունվել:


Որոշմամբ «Գալակտիկա» ՓԲԸ կողմից արտադրված եւ վերջինիս սեփականությունը հանդիսացող 600 մմ տրամագծով 200 չերենկովյան հայելիները որպես նվիրատվություն հանձնվելու են «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` «Բարձր  էներգիայի ստերեոսկոպիկ համակարգ» (ԲԷՍՀ) միջազգային hամագործակցության անդամակցությունը շարունակելու համար վճար կատարելու նպատակով: ՊՈԱԿ-ին թույլատրվել է նաեւ նշված հայելիներն արտահանել ԳԴՀ` Հայդելբերգի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտ` ԲԷՍՀ միջազգային համագործակցության Նամիբիայում գտնվող դիտակայան տեղափոխելու համար։

 

ԲԷՍՀ համագործակցության ծրագիրը մեկնարկել է 2003թ.: Անցած ժամանակահատվածում ստացվել են կարեւոր արդյունքներ, մասնավորապես, համակարգը, այդ թվում  Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, 2006թ. արժանացել են Եվրամիության Դեկարտյան մրցանակին։

 

Այժմ սկսվում է ԲԷՍՀ միջազգային համագործակցության երկրորդ փուլը, եւ ընդունված որոշումը թույլ կտա հիշյալ աշխատանքում մեծացնել Հայաստանի գիտական կազմակերպությունների, մասնավորապես ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծվելիք բարձր  էներգիաների աստղաֆիզիկայի խմբի ներգրավվածությունը։

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին