ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄԳՏԿ հայաստանյան հանձնաժողովի աշխատանքային նիստը Երեւանում

22.07.2009

Հուլիսի 21-ին Գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) Հայաստանյան հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ով հանդիսանում է  ՄԳՏԿ կոորդինացիոն կոմիտեի անդամ:

 

Նիստի սկզբում Սամվել Հարությունյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՄԳՏԿ անդամ պետությունների կառավարիչների խորհրդի 49-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ Բելառուսի Հանրապետություն հուլիսի 9-11-ը կատարած այցի արդյունքները: Կոմիտեի նախագահն անդրադարձավ նաեւ ՄԳՏԿ համակարգում նախատեսվող վերակազմակերպական խնդիրներին:

 

Հաջորդ հանդիպումը որոշվեց անցկացնել ըստ անհրաժեշտության:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին