ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Խորհրդարանական կառավարման ձևի արդի հիմնախնդիրները

Վ. Ստեփանյան, Հ. Ստեփանյան, Հ. Կեսոյան

Երևան, «Արտագերս» հրատարակչության տպարան, 2020, 336 էջ

Կոլեկտիվ մենագրությունը միտված է ժամանակակից աշխարհում կառավարման հիմնական ձևերին բնորոշ հատկանիշների ընդհանրական բացահայտմանը և վերլուծությանը, խորհրդարանական կառավարման ձևի պետությունների փորձի համալիր վերլուծության իրականացման միջոցով դրա բնորոշ հատկանիշների և հիմնական առանձնահատկությունների վերհանմանը:

Փորձ է կատարվել հետազոտության արդյունքում ձևակերպված տեսական դրույթներն ու հիմնավորումներն օգտագործել Հայաստանի Հանրապետության կիսանախագահական և խորհրդարանական կառավարման ձևերի և մոդելների հիմնական առանձնահատկությունների վերլուծության իրականացման, կառավարման խորհրդարանական ձևի հայաստանյան մոդելի համալիր վերլուծության միջոցով վերջինիս առանձնահատկությունների վերհանման, այս ոլորտում առկա հիմնախնդիրների բացահայտման և դրանց գիտականորեն հիմնավորված լուծումների առաջադրման նպատակով: