Շնորհավորանք` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Բոլորին մաղթելով արդյունավետ ուսումնական տարի` դպրոցականներին ու ուսանողներին կոչ եմ անում առավելագույնս օգտագործել գիտելիքի անծայրածիր աշխարհը ճանաչելու հնարավորությունները, իսկ մանկավարժներին և պրոֆեսորադասախոսական կազմին`մշտապես հիշել, որ իրենց հետևողական աշխատանքից ու նվիրումից է կախված մեր երկրի հիմնական հարստության` մտավոր ներուժի զարգացումը:
Հաջողություններ ու մեծ ձեռքբերումներ բոլորիդ նոր ուսումնական տարում:
Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյան