ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր

Պատասխանատու խմբագիր` Աննա Ասատրյան

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2018 թ., Երևան, 163 էջ

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ 2017 թ. նոյեմբերի 3-ին գումարեց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությանը նվիրված գիտական նստաշրջանը, որի ընթացքում ներկայացվեց ականավոր ծովանկարչի ստեղծագործական ժառանգությունը: Նյութերը ներկայացվում են բնագրով, ըստ ելույթների հաջորդականության:

Ժողովածուն հասցեագրված է արվեստաբաններին, երաժշտագետներին, հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: