ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » Ֆիզիկան և համաչափությունը

Հեղինակներ՝ Էդուարդ Ղազարյան, Սոս Մայիլյան

«Աստղիկ գրատուն» հրատարակչություն, «Դպրոցական գրադարան» մատենաշար, 2017 թ., Երևան, 112 էջ

Հեղինակների` հայ գիտնականներին հասցեագրված, բովանդակությամբ լուրջ, մատուցմամբ` հանրամատչելի այս գիրքը նվիրված է «Ի՞նչ է համաչափությունը» հարցի պատասխանին: Գրքի հիմնական մեխը ֆիզիկական երևույթների և բնության օրենքների համաչափությունն է, որն ընկած է աշխարհի ժամանակակից բնագիտական պատկերի ձևավորման հիմքում: