ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ հրատարակումներ » «Խաղողի և գինու հայոց մշակույթը»

Կազմողներ՝ Սուրեն Հոբոսյան, Բորիս Գասպարյան, Հասմիկ Հարությունյան, Անի Սարատիկյան, Անժելա Ամիրխանյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակչություն, 2021 թ., Երևան, 440 էջ (261-ը՝ գունավոր)

Խաղողն ու գինին բացառիկ դեր են խաղացել հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում՝ դառնալով նրա ինքնությունը կերտող կարևոր բաղադրիչներից մեկը: Սույն աշխատությունը վերաբերում է Հայկական լեռնաշխարհում խաղողագործության և գինեգործության անցած երկարատև պատմությանը: Առանձին ենթահարցերի քննարկման միջոցով (խաղողագործական գոտիներ, այգի և այգեգործություն, ոռոգում, գինու պատրաստման միջոցներ և պահեստավորում) բացահայտվում է խաղողի և գինու խաղացած պրակտիկ-տնտեսական և հոգևոր-ծիսական նշանակությունը հայկական կենցաղում և մշակույթում, դրանց արտացոլումները ժողովրդական բանահյուսության, ժողովրդական բժշկության մեջ, ինչպես նաև ուտեստի համակարգում: Մանրամասն քննարկվում են հայկական խաղողի տեսակները և գինու ժողովրդական որակումները, տրվում է համապատասխան տերմինների ընդարձակ բառարան:

Մեծաքանակ փաստագրական նյութով և նկարներով համեմված այս հատորը նախատեսված է ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ՝ մշակույթով և արվեստով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակների համար: