ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

29.07.2019

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ սարքերի/սարքավորումների ձեռքբերման համար.

  •      բազմաֆունկցիոնալ սկանավորման համակարգ,
  •      բազմաֆունկցիոնալ լազեր (ճառագայթման սարք),
  •      հեղուկ քրոմատոգրաֆ (մասս-սպեկտրոմետրի հետ համակցված),
  • ­     UV-VIS սպեկտրոմետր և դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր,
  • ­     մոլեկուլային (ատոմաուժային) մանրադիտակ,
  • ­     շարժական լաբորատոր համալիր (գերբարձր հաճախականության),
  • ­     ռադիոտեղորոշիչ սարքավորում (գերբարձր հաճախականության):

Յուրաքանչյուր գիտական սարքի/սարքավորման ձեռքբերման համար կարող է տրամադրվել մինչև 60 000.0 հազար ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից՝ համաձայն ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հուլիսի 26-ի N 27-Ա/Ք հրամանով հաստատված «Գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի»:

Հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի սեպտեմբերի 10-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00, հեռախոսներ՝ 21-01-40 (*113), 21-01-40 (*116):

Մրցույթի հայտի ձևը

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե