ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առցանց սեմինար՝ նվիրված COST գործողություններին

29.06.2022

2022 թ․ հուլիսի 6-ին COST Ասոցիացիան Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ համատեղ կազմակերպում է առցանց սեմինար՝ նվիրված COST գործողություններին:

COST գործողությունը միջառարկայական հետազոտական ցանց է, որը միավորում է գիտնականներին և նորարարներին՝ 4 տարվա ընթացքում իրենց նախընտրած թեման ուսումնասիրելու համար: COST գործողությունները բաց են գիտության և տեխնոլոգիայի բոլոր ոլորտների համար, նրանք կազմված են գիտնականներից, ՓՄՁ-ներից, պետական հաստատություններից և այլ համապատասխան կազմակերպություններից կամ շահագրգիռ կողմերից:

COST գործողություններին նվիրված սեմինարը տեղի կունենա 2022 թ․ հուլիսի 6-ին՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 11:00-ին, Zoom հարթակի միջոցով:

Zoom հանդիպման հղումը կուղարկվի գրանցված մասնակիցներին: Գրանցման վերջնաժամկետն է 2022 թ․ հուլիսի 4-ը՝ ժամը 17:00-ն։

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գրանցման հղում:

 

Աղբյուրը՝ sipac.am