ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ցավալի լուր. մահացել է երիտասարդ ֆիզիկոս Հրայր Ազիզբեկյանը

28.07.2020

Հուլիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով մահացել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի նյութական ալիքների ֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող, գիտական ճարտարագիտության խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրայր Ազիզբեկյանը:

Հրայր Ազիզբեկյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի, այլև Հայաստանի գիտության համար: Հրայրն աշխատում էր տարբեր ուղղություններով՝ տեսականից մինչև փորձարարական ֆիզիկա և առևտրայնացվող կիրառություններ: Գիտության մեջ նա մեծ ներդրում ուներ  ոչ միայն որպես հետազոտող, այլև որպես ինքնատիպ անձնավորություն, ով համախմբում էր երիտասարդ գիտնականներին ոլորտում ծառացած խնդիրների, ինչպես նաև նոր գաղափարների շուրջ:

ՀՀ գիտության կոմիտեն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հրայր Ազիզբեկյանի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ ժամը 18։00-20։00-ը, Գետարգել սգո սրահում։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից։

 

ՀՀ գիտության կոմիտե