ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ծաղկաձորում տեղի է ունեցել «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» թեմայով միջազգային գիտաժողովը

26.09.2022

Սույն թվականի սեպտեմբերի 19-23-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, ՌԴ Կրասնոյարսկի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը և Հարավային դաշնային համալսարանի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը: 

Գիտաժողովին ներկա էին ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Կրասնոյարսկի մաթեմատիկական կենտրոնի, Սիբիրի դաշնային համալսարանի, Դոնի Ռոստովի համալսարանի պատվիրակությունները, մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Գերմանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Էկվադորից, Կազանից, Նովոսիբիրսկից և Չեչնիայից:

Հայաստանի կողմից զեկուցումներով հանդես եկավ 25, իսկ արտերկրներից՝ 43 գիտնական: Մասնակիցների 34 %-ը երիտասարդ գիտնականներ և ասպիրանտներ էին:

Հրատարակվեցին գիտաժողովի թեզիսները: Նախատեսվում է նաև կրկնակի գրախոսումից հետո զեկուցված աշխատանքները հրատարակել Journal of Mathematical Sciences (Scopus, Springer nature) հատորում, որն ամբողջությոմբ նվիրվում է գիտաժողովին:

Գիտաժողովին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն, «Հետազոտական Մաթեմատիկա» հիմնադրամը, Երևանի պետական համալսարանը, Կրասնոյարսկի մաթեմատիկական կենտրոնը, Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանը:

Գիտաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների կարելի է ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ ՀՀ ԳԱԱ կայքից