ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

24.09.2020

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կազմակերպում է «Արցախի հետ համագործակցության ծրագիր - 2021» ՄՐՑՈՒՅԹ:

Կոմիտեն բնական գիտությունների բնագավառում «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Երկրի մասին և դրան հարակից բնապահպանական գիտություններ» և «Կենսաբանական գիտություններ» մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 12 կամ 24 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրի 3-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված գիտական թեմաների իրականացման համար:

Մրցույթին մասնակցության հայտը և պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն` աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (ք.Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով (info@scs.am)` մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից` աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 17:00  (հեռախոս՝ 21-01-40 (115):

Մրցույթի հրավերի փաթեթը