ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամն» ընդունում է հայտեր

24.02.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից մեկնարկել է ուսանողների և հետազոտողների համար 2021 թվականի հետազոտական թեմաների հայտերի ընդունման գործընթացը: Հետազոտությունների տեխնիկական առաջադրանքին և հայտերի ընդունման գործընթացին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

-       ուսանողների համար՝ https://msrf.aua.am/students/ (դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 10),

-       հետազոտողների համար՝ https://msrf.aua.am/researchers/ (դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ ս.թ. մարտի 19):