ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

31.08.2020

Օգոստոսի 31-ին ՀՀ գիտության կոմիտեում անցկացվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ս.թ. հուլիսի 27-ին հայտարարված  երկու ներքին մրցույթների հարցազրույցի փուլը:

 

Գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 18-1-27.1-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է Նաիրա Ջիվանի Սուքիասյանը:

Գիտության քաղաքականության վարչության գիտության բնագավառի տվյալների հավաքագրման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 18-1-27.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ներքին մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել է Նաիրա Ռաֆայելի Նազարյանը: