ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

19.05.2023

Եվրոպական Հանձնաժողովը և Եվրոպական հետազոտությունների գործադիր գործակալությունը 2023 թվականի հունիսի 14-ին կազմակերպում են առցանց տեղեկատվական միջոցառում նվիրված ԵՄ «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի ծրագրի (MSCA) Դոկտորական ցանցերի 2023 թ մրցույթին։

MSCA Դոկտորական ցանցերի մասին առցանց տեղեկատվական միջոցառման նպատակն է բոլոր պոտենցիալ դիմորդներին ծանոթացնել Դոկտորական ցանցերի 2023 թ հայտարարված մրցույթի պայմաններին և խրախուսել դիմորդներին նախագծերի առաջարկներ ներկայացնել Արդյունաբերական դոկտորական ցանցերի և Համատեղ դոկտորական ցանցերի մրցույթներին։

Մանրամասների և գրանցման համար հղումը՝  https://europa.eu/!chv87p