ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

19.05.2020

ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններում կամ բուհերում 2021 թ. ընթացքում գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթին մասնակցելու նպատակով կազմակերպությունները կարող են հայտեր ներկայացնել մինչև 2020 թհուլիսի 31-ը ներառյալ:

 

Մրցույթները կկայանան ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հունիսի 17-ի  N 19-Ա/Ք հրամանով հաստատված հետևյալ կարգերի համաձայն`

 

Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգ,

 

Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգ:

 

Մրցույթի հայտի ձևերը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով`

 

Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի ձև,

 

Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի ձև: