ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Աղետների կառավարման 5-րդ համաշխարհային կոնգրես»-ին մասնակցության հրավեր

19.02.2021

2021 թ. նոյեմբերի 24-ից 27-ը Դելիում (Հնդկաստանի Հանրապետություն) կկայանա «Աղետների կառավարման 5-րդ համաշխարհային կոնգրես»-ը` «Տեխնոլոգիաները, ֆինանսները և ներուժի զարգացումը աղետներին դիմակայման համար» խորագրով: Միջոցառումը հարթակ կտրամադրի աղետների, այդ թվում` համաճարակների կառավարման ոլորտում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող մասնագետներին, քաղաքականություն մշակողներին և ոլորտի աշխատակիցներին` զեկույցների ներկայացման, փորձի փոխանակման և ապագայի ծրագրերի քննարկման համար:

Նախատեսվում են մրցանակներ` լավագույն հոդվածի, ցուցադրության, երիտասարդ հետազոտողների և նորարարական ստարտափների համար: Ներկայացված գիտական հոդվածները հնարավորություն կստանան ընդգրկվելու SCOPUS շտեմարանի կողմից ինդեքսավորված` գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Զեկույցների անոտացիաների ներկայացման վերջնաժամկետն է` 2021 թ. մարտի 31:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.wcdm.co.in/img/brochure.pdf: