ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

18.01.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի հետ համատեղ հայտարարում է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված համատեղ գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԲՀ ԳՏՊԿ - 2021» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2021 թ. փետրվարի 26-ը ներառյալ (հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010 210140 (105) կամ 099 202099:

Մրցույթի հրավերի փաթեթը