ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն. մրցույթների հայտերի ընդունման վերջնաժամկետներ են փոփոխվել

16.06.2021

Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հայտերը Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am) կընդունվեն մինչև 2021 թ. հուլիսի 9-ը ներառյալ` նախապես սահմանված հունիսի 25-ի փոխարեն:

 

 «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի հայտերն  առցանց կընդունվեն մինչև 2021 թ. հուլիսի 30-ը ներառյալ՝ նախապես հայտարարված հուլիսի 16-ի փոխարեն:

 

Երկու դեպքում էլ https://grants.scs.am համակարգով հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, և նշված վերջնաժամկետներից հետո ևս մեկ շաբաթ ժամանակ կտրվի՝ պահանջվող փաստաթղթերն առձեռն ներկայացնելու համար: