ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների

15.12.2020

ՀՀ գիտության կոմիտեն, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ գիտության կոմիտեում լրագրողների հավատարմագրման կարգի համաձայն, հայտարարում է 2021 թ. կոմիտեում լրագրողների հավատարմագրում:

 

Հավատարմագրման համար լրատվական գործունեություն իրականացնողը պետք է մինչև 2021 թ. հունվարի 31-ը Կոմիտե ներկայացնի գրավոր դիմում և մեկ գունավոր լուսանկար (նախկինում Կոմիտեում հավատարմագրված լրագրողները լուսանկար կարող են չներկայացնել):

 

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ գիտության կոմիտե (Երևան, Օրբելի եղբայրների 22, հեռ.՝ 210 140 (109)) կամ ուղարկել info@scs.am  էլեկտրոնային հասցեով:

 

Դիմումի ձև

 

ՀՀ գիտության կոմիտե