ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կտրվի խորհրդատվություն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ներկայացվող հայտերի կազմման վերաբերյալ

15.06.2021

Եվրոպական hանձնաժողովը ս.թ. հուլիսի 5-ին, 7-ին և 9-ին կազմակերպում է «Proposal Writing Camp for Armenia» խորագրով առցանց միջոցառում, որի հիմնական նպատակն է խթանել հայաստանյան գիտական կազմակերպությունների մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին:

Մասնակիցները հանդիպումների ընթացքում կծանոթանան բարձր որակի և մրցունակ ծրագրային հայտերի կազմման եղանակներին, հայտերի բովանդակության և կառուցվածքի կարևորագույն սկզբունքներին, հայտերի գնահատման չափանիշներին և այլն:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը  գրանցվել https://proposalwritingcamparmenia.service-facility.eu/ հղումով:

Միջոցառման օրակարգը և այլ մանրամասներ հասանելի են http://h2020.sci.am/news/news4/news72.htm կայքէջում: