ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Առցանց սեմինար ԱԱԳԼ-ում

13.09.2022
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Ա. Ալիխանյանի անվան ազգաին գիտական լաբորատորիայում տեղի կունենա «Հիմնարար գիտությունից դեպի առաջատար տեխնոլոգիաներ» սեմինարի նիստը (վարչական շենք, 3-րդ հարկ, սեմինարների դահլիճ):
“The Statististical physics of learning” թեմայով առցանց զեկուցումով հանդես կգա Մաթեո Մարսիլին (ICTP):
Զեկուցողը, ով բարդ համակարգերի վիճակագրական ֆիզիկայի հայտնի փորձագետ է, ունի մոտ 10000 հղում, կպատմի մեքենայական ուսուցման վիճակագրական ֆիզիկայի մասին:
Սեմինարները նախատեսված են հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականների, ՏՏ ոլորտի մասնագետների, նաև՝ ներդրողների համար: