ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղեկատվական հանդիպում՝ «The Globe» միջազգային գիտակրթական ծրագրին միանալու վերաբերյալ

12.09.2022

2021 թ.-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանը, ի թիվս ավելի քան 120 երկրների, միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) THE GLOBE PROGRAM միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որի նպատակն է աջակցել գլոբալ ուսուցմանը և հետազոտություններին՝ հանուն կայուն զարգացման։

2022-2023 ուստարվա սկզբին նախատեսվում է ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կարելի է ծանոթանալ ծրագրին միանալու և GLOBE ասոցացված դպրոց դառնալու հնարավորություններին, ինչպես նաև ծրագրի առանցքային նշանակության նախագծերին:

Հետաքրքրված բոլոր դպրոցները https://bit.ly/3dK7Jly հղմամբ կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ` լրացնելով պահանջվող կոնտակտային տվյալները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 26-ն է:

Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է գրել gayane.melkonyan@cens.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 095-45-02-16 հեռախոսահամարին։