ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

11.11.2019

Երիտասարդ հետազոտողների միջազգային բաց գիտաժողովի կազմկոմիտեն հայտնում է «Կրթություն. գիտություն. մասնագիտություն» խորագրով գիտաժողովի անցկացման մասին: Գիտաժողովին կարող են մասնակցել բարձր դասարանների դպրոցականները, ինչպես նաև միջին մասնագիտական և բարձր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը ներկայացնել անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագիծ: Մասնակցության մասին տեղեկություն կարելի է ստանալ http://intellectportal.ru/ կայքից: