ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հարգելի՛ գործընկերներ, գիտական կազմակերպությունների ղեկավարնե՛ր

11.05.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հավաքագրել համակարգիչներ և այլ սարքավորումներ (պլանշետներ, սմարտ հեռախոսներ)` հեռավար կրթության հասանելիությունն ապահովելու համար դրանց կարիքն ունեցող աշակերտներին և մանկավարժներին տրամադրելու նպատակով։

Նվիրաբերվող սարքավորումները պետք է լինեն դասավանդողների և սովորողների օգտագործման համար պիտանի, ունենան արդի բրաուզերների կիրառման  հնարավորություն: Սարքավորումների համար սահմանված տեխնիկական չափանիշներին ու նվազագույն տվյալներին կարող եք ծանոթանալ https://heravar.armedu.am/main/news/22 հղումով:

Ձեր տրամադրության տակ նվիրաբերման ենթակա սարքավորում ունենալու դեպքում խնդրում ենք դրանք հանձնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091 20 29 60): Կամ կարող եք սարքավորումների մասին տվյալները կից ձևաչափով ներկայացնել Գիտության կոմիտե՝ info@scs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ս.թ. մայիսի 15-ը: