ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Շնորհավորում ենք գիտական գործունեությամբ զբաղվող կանանց և աղջիկներին՝ մասնագիտական տոնի առթիվ

11.02.2021

Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է (International Day of Women and Girls in Science):

ՀՀ գիտության կոմիտեն շնորհավորում է գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող բոլոր կանանց և աղջիկներին մասնագիտական տոնի առթիվ և բոլորին մաղթում ակտիվ և արդյունավետ գործունեություն, գիտական բացահայտումներ, վառ գաղափարներ և դրանք կյանքի կոչելու հնարավորություններ:

 

Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրը նշվում է Միացյալ ազգերի կազմակերպության որոշմամբ, 2016 թվականից: Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման, ինչպես նաև մանկահասակ աղջիկների կրթության իրավունքի հարցերի վրա: Տոնի ստեղծման նախապատմությանը կարելի է ծանոթանալ  https://www.un.org/.../obs.../women-and-girls-in-science-day հղումով: