ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Տեղի կունենա «Look Around 2022» գիտության փառատոնը

10.10.2022

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-18։00-ը «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է  «Look Around 2022» գիտության փառատոնը, որի նպատակն է երիտասարդ սերնդի շրջանում տեխնիկական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և մարդկության ձեռքբերումների ցուցադրումը:

 

Միջոցառումը նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար: Փառատոնի շրջանակում նախատեսվում են գիտական շոու և հետաքրքիր քիմիական փորձեր, վարպետության դասեր և վիկտորինաներ, հանդիպումներ գիտնականների հետ, ինչպես նաև՝ հետաքրքիր լուսանկարների, խաղանիշներ հավաքելու և մրցանակներ շահելու հնարավորություն:

 

«Ռոսատոմը» «Look Around» գիտական փառատոն Երևանում կազմակերպել է նաև 2019  և 2021 թվականներին: Նախորդ տարի միջոցառումն ունեցել է ավելի քան 4000 մասնակից՝ դառնալով տարվա գիտակրթական խոշորագույն միջոցառումներից:

 

«Look Around 2022» փառատոնը տեղի  կունենա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հրապարակում (ք.Երևան, փ. Տերյան, 105): Մասնակցությունն անվճար է։ Նախապես  https://clck.ru/32DDy  հղումով գրանցված և միջոցառմանը ներկա մասնակիցների շրջանում կանցկացվի խաղարկություն։

 

Փառատոնի ծրագիրը (հայերեն)

Փառատոնի ծրագիրը (ռուսերեն)

 

Այլ մանրամասների համար կարող եք այցելել փառատոնի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/lookaround.am