ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բողոքարկման փուլի արդյունքները հայտնի են

09.12.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. դեկտեմբերի 09-ի թիվ 2037-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի բողոքարկման փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Այս փուլում ընտրվել է ևս 8 թեմա, դրանց ֆինանսավորումը կսկսվի ս.թ. դեկտեմբերից: Այսպիսով՝ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ընդհանուր թիվը դարձավ 232: