ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջոցառումներ՝ Հորիզոն Եվրոպայի շրջանակներում

07.02.2022

Տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության Հորիզոն Եվրոպա շրջանակային ծրագրի շրջանակներում առաջիկայում տեղի են ունենալու գործընկերների որոնմանն ուղղված մի քանի միջազգային միջոցառումներ՝ առցանց ձևաչափով։ Դրանք են՝

8/02/2022 – Օվկիանոսների և այլ ջրային ռեսուրսների վերականգմանը, Հողի վերաբերյալ եվրոպական գործարքին ուղղված գործընկերների որոնման առցանց հանդիպում

10/02/2022 – Կլիմայի փոփոխության և կլիմայապես չեզոք և խելացի քաղաքների վերաբերյալ նախագծերի համար գործընկերների որոնման առցանց հանդիպում

14/02/2022 – Քաղցկեղի առաքելությանն առնչվող նախագծերի համար գործընկերների որոնման առցանց հանդիպում։

Մանրամասների համար խնդրում ենք անցնել վերոնշյալ հղումներով։

Բացի այդ, փետրվարի 18-ին և 19-ին տեղի են ունենալու առցանց տեղեկատվական հանդիպումներ՝ ուղղված ԵՄ հատուկ առաքելություններին, որոնք ֆինանսավորվելու են Հորիզոն Եվրոպա ծրագրի շրջանակներում։

Գրանցման և այլ մանրամասների համար այցելեք՝ Հորիզոն Եվրոպայի առաքելությունների տեղեկատվական հանդիպումներ։

Հորիզոն Եվրոպա ծրագրին մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն, էլ․ փոստ․ info@sipac.am