ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայ գիտնականն արժանացել է Նոբելյան մրցանակի

04.10.2021

Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ․ Նոբելյան մրցանակը շնորհվել է Արտեմ Պատապուտյանին և Դևիդ Ջուլիուսին:

Մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար:

Արտեմ Պատապուտյանը (Ardem Patapoutian) ծնվել է 1967 թ. Բեյրութում, հետագայում նրա ընտանիքը Լիբանանից տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես: Մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Պատապուտյանն այժմ աշխատում է  Կալիֆոռնիայի «Scripps Research» հետազոտական ինստիտուտում:

2020 թվականին Պատապուտյանը դարձյալ Դևիդ Ջուլիուսի հետ կիսել էր  հեղինակավոր Կավլիի մրցանակը նյարդավիրաբուժության ոլորտում: Նոբելյանի հետ մրցակցող այդ մրցանակը երկու տարին մեկ  շնորհվում են այն գիտնականներին, որոնք խոշոր բացահայտումներ են կատարել աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիաների և նյարդաբանության ոլորտներում: 

2016 թ. մայիսին Արտեմ Պատապուտյանը Երևանում հանդես է եկել դասախոսություններով ԵՊԲՀ-ում և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: Այցը կազմակերպվել էր Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ)  նախաձեռնած՝ արտասահմանում աշխատող հայ մեծանուն գիտնականների դասախոսությունների շարքի շրջանակներում:  

Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով 2021 թ․ Նոբելյան մրցանակակիրների հայտարարման արարողությունը՝  https://www.youtube.com/watch?v=01T0yOyD808