ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023-ի հայտերի ընդունումը

02.09.2022

Մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023» միջոցառման հայտերի ընդունումը:

Փառատոնի նպատակներն են դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված հետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Այս փուլը հաղթահարած մասնակիցների ծրագրերը կներկայացվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներում:

Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ՝ գրելով asef@scs.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարելով 094-54-24-72 հեռախոսահամարին:

 

Փառատոնի պայմանները

Փառատոնին մասնակցելու համար առցանց գրանցման հղումը

 

Գրանցման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը: