ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության միջազգային մրցույթի արդյունքները հայտնի են

02.05.2023

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է Գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ԳԿՀԴՆ - 2022» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։

Ներկայացվել էր 10 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 5 գիտական թեմա։

Մրցույթն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության կողմից՝ 2011 թ. օգոստոսին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում։