ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթի արդյունքները հայտնի են

01.03.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մարտի 1-ի N 313-Ա/2 հրամանով  հաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 1896-Ա/2 հրամանի համաձայն կազմակերպված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում փորձարարական մշակումների նախագծերի (experimental development projects) հայտերի ընտրության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ցանկը:

Մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 11 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6 նախագիծ:

Ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. մարտից: